Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերաբնակեցվել է 4-րդ կարգի վթարային շենքը

Հասարակություն
9a910889c733db878e9dbefbc531c26a

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը  Բրյուսովի 66 հասցեի  չորրորդ կարգի վթարային շենքի բնակիչներին  է հանձնել նորակառույց  շենքերում բնակարան հատկացնելու մասին Երևանի քաղաքապետի որոշումներն ու բնակարանների բանալիները: Քաղաքապետի տեղակալը շնորհավորել է նոր բնակարանների տերերին և նշել, որ սահմանված կարգով անհրաժեշտ է որոշման մեջ առկա ժամկետներում ազատել հին, վթարային բնակարանները: Նոր բնակարաններ ստացած քաղաքացիները շնորհակալություն են հայտնել քաղաքային իշխանություններին` տարիներ շարունակ անլուծելի թվացող բնակարանային խնդրին լուծում տալու համար և նշել, որ նոր բնակարաններ ունենալն իրենց համար երազանք էր, որն  իրականություն է դարձել: