A
A
Բարեկենդանն ավելի շատ ժողովրդական, քան հոգևոր տոն է. քահանա (տեսանյութ)
Փետրվարի 7-ին Բարեկենդանի տոնն է, որը նախորդում է Մեծ Պահքին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանն ասաց, որ Բարեկենդանն ավելի շատ ժողովրդական, քան հոգևոր տոն է: Քահանայի խոսքով՝ տարեցտարի ավելանում է Բարեկենդան տոնող երիտասարդների թիվը. «Արդեն երեք տարի է՝ Արարատյան հայրապետական թեմը մեծ տոնակատարություն է կազմակերպում: Այս տարին էլ բացառություն չէ: Կիրակի օրը ժամը 13:30-ից Սուրբ Սարգիս եկեղեցու մոտից ազատ երթ է լինելու դեպի Ազատության հրապարակ, որին բոլորը կարող են մասնակցել», -նշեց քահանան՝ հավելելով, որ տոնի պարտադիր ատրիբուտ է դիմակը: Ազատության հրապարակում լինելու են ազգային երգի և պարի համույթներ, ավանդական ուտեստների ցուցադրություն և վաճառք, որից ստացված հասույթը կուղղվի բարեգործությանը: