A
A
Թուրքիան վիզային ռեժիմ է սահմանում ՌԴ լրագրողների համար
Փետրվարի 15-ից Թուրքիան որոշել է ՌԴ լրագրողների համար սահմանել վիզային ռեժիմ, այս մասին BBC-ի ռուսաստանյան ներկայացուցչությանը հայտնել է Մոսկվայում Թուրքիայի դեսպանատունը:
Խոսքը գնում է հատուկ լրագրողական վիզաների մասին, նմանատիպ վիզաներ պետք է ձեռք բերեն նաև թուրք լրագրողները ՌԴ-ում աշխատելու համար: Վիզաներ պետք է ձեռք բերեն նաև այն լրագրողները, որոնք մեկնում եմ Թուրքիա կարճաժամկետ գործուղման նպատակով՝ 6 ամսից պակաս ժամանակահատվածով: Հիշեցնենք, որ Ռուսաստանը հունվարի 1-ից դադարեցրել է առանց վիզայի մուտքը ՌԴ Թուրքիայի քաղաքացիների համար: Այդ որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ նոյեմբերի 24-ին թուրքական օդային ուժերը կործանեցին ռուսական ՍՈՒ-24-ը