Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Գասպարին հերթով դիմելու է Հանրային պաշտպանի գրասենյակի բոլոր փաստաբաններին

Քաղաքականություն
Vardges-Gaspari-1

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին հրաժարվում է  Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանների ծառայություններից: «Հիմա ես նորից հայտարարություն եմ անելու, հաղորդում եմ տալու, որ հրաժարվում եմ նոր նշանակված հանրային պաշտպանից՝ Լյուդվիգ Ավետիսյանից, միեւնույն ժամանակ խնդրելու եմ գրասենյակից , որ տա իր փաստաբանների անվանացանկը, բոլորին  առանձին-առանձին դիմում գրեմ, որ բոլորից հրաժարվում եմ՝ գործընթացը չերկարելու համար: Նախորդ անգամ գրել էի, որ հրաժարվում եմ Հանրային պաշտպանի գրասենյակի  բոլոր փաստաբաններից, բայց, այնուամենայնիվ,  տեղ չի հասել: Կարծում եմ, որ ամեն մեկի առումով առանձին դիմում պետք է գրեմ»,- «Ա1+»-ին ասաց  քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին: Նա երեկ դիմում էր ներկայացրել պարզելու համար, թե ինչ նոր հանգամանքների բերումով է իր նախկին որոշումը բեկանվել եւ հակառակ որոշում կայացվել: Հիշեցնենք, որ  Հանրային պաշտպանի գրասենյակը Գասպարիի դեմ հարուցված  քրեական գործի շրջանակներում տրամադրել էր հանրային պաշտպան, սակայն հետագայում  դադարեցրել էր նրան իրավաբանական ծառայություն մատուցել: Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը կրկին դիմել էր  գրասենյակ՝ նոր պաշտպան տրամադրելու համար: Գասպարին նշում է, որ այսօր իրեն Հանրային պաշտպանի գրասենյակից տեղեկացրել են, որ դատարանի կամ վարույթն իրականացնող մարմինի որոշումը չկատարելու որեւէ լիազորություն չունի: Այս գործով դատական նիստը կշարունակվի փետրվարի 15-ին: Դատարանը կրկին Գասպարիին բերման ենթարկելու որոշում է կայացրել: