A
A
Փոխքաղաքապետը՝ միլիոնանոց նվերների մասին. «Անհրաժեշտ ծախսեր են» (տեսանյութ)
Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն ԱԺ-ում անդրադառնալով քաղաքապետարանի կողմից կատարված գնումներին, մասնավորապես՝ որ քաղաքապետարանը թանկարժեք կոնյակներ եւ բաժակներ է գնել հյուրերի համար, ասաց. «Այդ ծախսերը Տարոն Մարգարյանի ծախսերը չեն: Երեւանի ավագանին հաստատում է բյուջեն: Բյուջեով նախատեսված են մեր բոլոր ծախսերը եւ եկամուտները, եւ մեր բոլոր ծախսերը կատարվում են համայնքի ավագանու կողմից հաստատված բյուջեով՝ օրենքով սահմանված կարգով: Բոլոր ծախսերն էլ հիմնավորված են, բոլոր ծախսերն էլ համայնքի ծառայության համար անհրաժեշտ ծախսեր են»։ Հիշեցնենք, 2015 թվականին Երեւանի քաղաքապետարանը մոտ 30 միլիոն դրամի տաբեր տեսակի կոնյակներ էր գնել: Բացի այդ, մոտ 1.5 միլիոն դրամով էլ որպես հուշանվեր ձեռք էր բերել կիսաթանկարժեք քարերով զարդարված արծաթյա 3 գավաթ: