Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկու տարեց քույրեր հայտնվել են փողոցում. «Շիրակ կենտրոն»

Հասարակություն
12622085_10204484037500603_6330592303494435395_o

«Շիրակ կենտրոնի» կոչը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին Գյումրու Նորավան թաղամասի Սարուխանյան 3 հասցեում բնակվող տարեց քույրերը՝ Մարտիրոսյան Ծովիկ ևՌիտան երկար ժամանակ է բնակվում էին կիսահրկիզված, աղբանոց հիշեցնող մի կացարանում: Օրերս մենք նրանց որոշակի օգնություն ենք ցուցաբերել: Այսօր ահազանգ ստացանք, որ տարեց քույրերից մեկը, ով ունի հոգեկան առողջության խնդիրներ կրկին հրկիզել է իրենց կացարանը և հիմա առանց գոյությանն անհրաժեշտ միջոցների քույրերը պարզապես հայտնվել են փողոցում: Խնդրում ենք Ձեզ հրատապ միջոցներ ձեռք առնել՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող տարեց կնոջը՝ քույրերից մեկին, հոգեկան առողջության կենտրոնում տեղավորել, իսկ մյուս քրոջը՝ տարեցների տուն-ինտերնատում, թեկուզև ժամականավորապես  տեղավորելու նպատակով: «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ՝  Վահան Թումասյան 12651328_10204484037380600_7787058584038232952_n