Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 «Տիգրան Սարգսյանը միլիարդներով պարտքերը վերցրած գնաց, ո՞վ է մարելու»   (տեսանյութ)

Քաղաքականություն
IkJL3gZ17zs

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն ԱԺ ամբիոնից խոսեց Կառավարության՝ քաղաքապետարանի նախագծի համար Ասիական բանկից վերցվող վարկի մասին: «Ներկայացվում է ծրագրի հիմքը, կարևորությունը: Ուզո՞ւմ եք ես 30, 40 ծրագիր հիմնավորեմ, հուզվեք այնքան, որ պետք է վարկեր վերցնել այդ համակարգը բարելավելու համար: Մանկապարտեզներ, հուշարձաններ, գյուղական ճանապարհներ, այնպես ներկայացնեմ, որ քեֆներդ գա»,-նշեց նա: Ըստ գործչի՝ ամեն կառույց միայն իր մասին է մտածում. «Կարելի՞ է, որ յուրաքանչյուրը վերմակը քաշի իր կողմ՝ մտածելով, որ այդ համակարգը կարիք ունի փողերի: Բայց արդյունքում չպատասխանել ընդամենը մեկ հարցի. դրա արդյունքում 20, 30 համակարգերը իրար հետ գումարած՝ արդեն 5 մլրդ դոլարի սահմանն անցել ենք, ո՞վ է այդ պարտքի տերը: 15 տարի այդ պարտքն արտոնյալ է, 15 տարի հետո դուք չեք լինելու, մենք այստեղ չենք լինելու, Տիգրան Սարգսյանը միլիարդներով պարտքերը վերցրած գնաց, ո՞վ է այդ պարտքերը մարելու: Դուք այդ ռեզինը որքա՞ն եք ձգելու, որքա՞ն կարելի է պարտք վերցնել»,-նշեց պարոն Մանուկյանը: