Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չի բացառվում, որ Գառնիկ Մարգարյանն ազատ արձակվի

Քաղաքականություն
0876a0a81f5e2d68ac3dd64e7aad85b2

«Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի պաշտպանը չի բացառում, որ առաջիկայում նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվի: «Ամեն ինչ հնարավոր է»,- «Ա1+»-ին ասաց փաստաբան Հովիկ Արսենյանը: Նա երեկ է տեսակցել Գառնիկ Մարգարյանին, առողջական խնդիրներ չունի: 72-ամյա Գառնիկ Մարգարյանը մեղադրվում է Արթուր Վարդանյանիր կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք եւ ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ: «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: «Իր առնչությունը խմբին, մասնակցությունը,   օժանդակելը եւ այլն եւ այլն, ընդհանրապես ժխտում է եւ հայտնում է, որ ընդհանրապես տեղյակ էլ չի եղել այդ խմբի գործունեության մասին»,- ասաց Հովիկ Արսենյանը: Ի դեպ, հունվարի 14-ից ձերբակալված Գառնիկ Մարգարյանի հետ քննչական որեւէ գործողություն չի կատարվել: