Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղացուն էժան վառելիք կվաճառի «Ֆլեշը»

Տնտեսություն
gov1

Գյուղացին այս տարի դիզելային վառելիք կստանա 280 դրամով: Այսօր կառավարությունը հաստատեց հողօգտագործողներին 2016 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտնեց, որ դա ավելի էժան է, քան նախորդ տարի: Ի դեպ, գյուղացուն դիզելային վառելիք տրամադրելու համար անցկացվել է մրցույթ, որում հաղթել «Ֆլեշ» ընկերությունը: Այն մեկ լիտր դիզվառելիքի համար սահմանել է 350 դրամ, սակայն կառավարության որոշմամբ 70 դրամը կսուբսիդավորվի: