Փրկարարները ձնակույտից դուրս են քաշել Նիսսան, Լեքսուս, Մերսեդես, ՈւԱԶ մեքենաները
Արգելափակվել են ավտոմեքենաներ Հունվարի 26-ին, ժամը 18.53-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Երիտասարդական թաղամասում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Նիսսան Պատֆայնդր» մակնիշի 34 RF 208 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Հունվարի 26-ին, ժամը 18.12-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես C280» մակնիշի 34 AF 289 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Հունվարի 26-ին, ժամը 18.08-ին տեղեկություն է ստացվել, որ Նորատուս-Մարտունի ավտոճանապարհի 6-րդ կմ-ին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Վրանային ժամանակավոր հենակետից դեպքի վայր է մեկնել Գավառ քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2107» մակնիշի 34 MQ 330 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Հունվարի 26-ին, ժամը 16.41-ին տեղեկություն է ստացվել, որ Նորատուս-Մարտունի ավտոճանապարհի 6-րդ կմ-ին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Վրանային ժամանակավոր հենակետից դեպքի վայր է մեկնել Գավառ քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 34 FU 260 և «ՎԱԶ-2121» մակնիշի 06 US 339 պետհամարանիշներով ավտոմեքենաները: *** Հունվարի 26-ին, ժամը 16.41-ին տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 26-րդ կմ-ին՝ «Հարժիսի խաչմերուկ» կոչվող հատվածում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Վրանային ժամանակավոր հենակետից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա: *** Հունվարի 26-ին, ժամը 14.35-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Րաֆֆու փողոցում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԶԻԼ-130» մակնիշի 33 TL 698 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Հունվարի 26-ին, ժամը 13.40-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի Նարեկացու փողոցում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Լեքսուս GX470» մակնիշի 77 QO 774 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Հունվարի 26-ին, ժամը 11.32-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի Ռադիոթաղ թիվ 5 հասցեի մոտակայքում «Գավառի ՃՇՇ» ՓԲԸ-ի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Վրանային ժամանակավոր հենակետից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Գրեյդեր» տեսակի ավտոմեքենա: *** Հունվարի 26-ին, ժամը 11.16-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Վոլկսվագեն Պասսատ» մակնիշի 13 LS 215 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Վարդենիս քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: *** Հունվարի 26-ին, ժամը 10.39-ին տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Ջրառատավան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ, կան վատառողջ ուղևորներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՌԱՖ-2203» մակնիշի 29 SL 071 պետհամարանիշով ավտոմեքենան տեղի ուժերով դուրս են բերել արգելափակումից Հրշեջ-փրկարարներն ուղևորներ՝ 1975 թ. ծնված Հ. Ի.-ին և 1964 թ. Հ. Ե.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: