Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը չորս մասնակից կունենա գեղասահքի 2016թ Եվրոպայի առաջնությունում

Սպորտ
sport-gexasahq1

Բրատիսլավայում կայանալիք գեղասահքի 2016թ Եվրոպայի առաջնությունում Հայաստանն առաջին անգամ պատվիրակներ կունենա երեք մրցաձեւերում: Ինչպես տեղեկացնում է առաջնության պաշտոնական կայքը, կանանց մենասահքում հանդես կգա Անաստասիա Գալուստյանը, տղամարդկանց՝ Սլավիկ Հայրապետյանը: Պարային զույգերի մրցումներում մեր հանրապետությունը կներկայացնի Թինա Գարաբեդյան-Սիմոն Սենեկալ երկյակը: Առաջնությունը կմեկնարկի հունվարի 27-ին, կանանց եւ տղամարդկանց մենասահքերով: Հաջորդ օրը տեղի կունենա պարային զույգերի պարտադիր ծրագիրը, իսկ տղամարդիկ կվիճարկեն մեդալները: Հունվարի 29-ին կավարտվի կանանց մենասահքը, իսկ զույգերը լավագույններին կպարզեն ամսի 30-ին: Նշենք, որ անցած տարվա Եվրոպայի առաջնությանը Հայաստանից մասնակցել էին երկու մարզիկ: Անաստասիա Գալուստյանը կանանց մենասահքում զբաղեցրել էր 13-րդ տեղը, իսկ Սլավիկ Հայրապետյանը չէր մտնել եզրափակիչ փուլ: