Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

10 հազար շիշ 25 տարեկան կոնյակ՝ ԼՂՀ անկախության 25-ամյակին

Քաղաքականություն
ad6119ddeadbbac9c102c4fe267749a6

2016 թ. համայն հայությունը տոնելու է Լեռնային Ղարաբաղի անկախության 25-ամյակը: ԼՂՀ կառավարությունը, անկախության 25-ամյակի առթիվ Երևանի Արարատ գինու կոնյակի գործարանի և Ստեփանակերտի գինու կոնյակի գործարանի հետ համագործակցաբար, թողարկելու է տասը հազար շիշ՝ 25 տարեկան հոբելյանական կոնյակ , որի ողջ շահույթը ծախսվելու է ԼՂՀ Պաշտպանական բանակի կարողությունների բարձրացման վրա: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի ֆեյսբուքյան էջից։