A
A
Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ ճնշումները շարունակվում են
Հիմնադիր խորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ճնշումները շարունակվում են: «Փորձում են Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ ահաբեկչության իրենց ծրագրերն իրականացնել»,- «Ա1+»-ին ասաց Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը, ով նոր է տեսակցել իր պաշտպանյալին: Պաշտպանը այլ մանրամասներ չներկայացրեց՝ նշելով, որ այսօր հրատապ ասուլիս է հրավիրել, քանի որ նոր իրադարձություններ են տեղի ունեցել: Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան (Հրեշտակապետ) Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն կիրառելու համար: Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստան»-ի անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: