A
A
Արմեն Աշոտյանը՝ արձակուրդների երկարաձգման մասին
ԿԳՆ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Հարգելի ՖԲՀ, Ի պատասխան ձեր բազմաթիվ հարցումների տեղեկացնեմ, որ արձակուրդների լրացուցիչ երկարաձգման որոշում այս պահին չկա։ Նման անհրաժեշտություն առաջանալու դեպքում հնարավոր որոշման մասին պատշաճ կերպով կիրազեկենք։ Կրկին բոլորին առողջություն եմ մաղթում»։