Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ քաղաքացիություն է տրվել իտալացի մարզչին, որի հետ մենամարտել է Պուտինը (տեսանյութ)

Սպորտ
gagik4

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ հրամանով երկրի  քաղաքացիություն է տվել ձյուդոյի ազգային թիմի գլխավոր մարզիչ Էնցո Գամբային: Իտալացի մասնագետը Ռուսաստանում աշխատում է 2008 թվականից: Հենց նրա օրոք հայազգի ձյուդոյիստ Արսեն Գալստյանն առաջին ոսկե մեդալն է բերել օլիմպիական խաղերից այդ երկրի համար: Էնցո Գամբայի համար Ռուսաստանը անչափ հոգեհարազատ երկիր է, քանի որ նա 1980 թվականի հենց Մոսկվայում է նվաճել իր միակ օլիմպիական ոսկե մեդալը: Մինչ իտալացի մասնագետին անձնագիր հանձնելը Վլադիմիր Պուտինը նախ մարզումային մենամարտ է անցկացրել նրա, ապա օլիմպիական չեմպիոն Մանսուր Իսաեւի եւ Ռուսաստանի կանանց հավաքականի անդամ Իրինա Զաբլուդինայի հետ: Վերջինս երկրի նախագահին ասել է, որ ինքը նույնպես պետք է գցում կատարի եւ … արել է իր հնարքը: Ի դեպ, Վլադիմիր Պուտինը ձյուդոյի 10 բալանոց համակարգում արդեն 8-րդ կարգ ունի: