Երեւանում մեկնարկեց Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը
Հայաստանի շախմատի ակադեմիայում այսօր մեկնարկեց ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի թվով 6-րդ հուշամրցաշարը: Շվեյցարական մրցաշարին մասնակցում են 8-ից մինչեւ 18 տարեկան պատանիներն ու աղջիկները: Մրցանակային հիմնադրամը կազմում է 1,5 մլն դրամ: Մրցաշարի հաղթողները կպարգեւատրվեն մեդալներով, հուշանվերներով, բացի այդ իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի շախմատի ակադեմիայի հավաքներին: Շրջանային մրցաշարում հանդես կգան 10 շախմատիստ՝ գրոսմայստերներ Ալեքսանդր Բորտնիկը (Ուկրաինա), Տիգրան Քոթանջյանը, Գեւորգ Հարությունյանը, միջազգային վարպետներ Մաքսիմ Չիգաեւը, Դավիթ Պառավյանը (երկուսն էլ Ռուսաստան), Ամին Տաբատաբայը (Իրան), Տիգրան Ս. Պետրոսյանը, Տիգրան Կ. Հարությունյանը, ՖԻԴԵ-վարպետներ՝ Դավիթ Շահինյանը եւ Հայկ Մ. Մարտիրոսյանը: Հուշամրցաշարը կավարտվի հունվարի 16-ին: