Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակվել է

Կարևոր լուրեր Հասարակություն
snow

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ,  առատ ձյան պատճառով փակվել է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ճանապարհաշինարարները գործի են դրել բոլոր մեխանիզմները, կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Իրավիճակի փոփոխության դեպքում լրացուցիչ կտեղեկացվի: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն