A
A
Ուշադրություն. սպասվում է բուք, ցածր տեսանելիություն, մերկասառույց
Ուշադրություն Դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց:
Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը սպասվում է ձյուն, առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց, հունվարի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, առանձին հատվածներում քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ. արագությամբ: Օդի ջերմաստիճանը 31-ից հունվարի 4-ը աստիճանաբար կնվազի 16-18 աստիճանով:
Երևանում՝
Դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը սպասվում է ձյուն, հունվարի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի դեկտեմբերի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 13.40C (1996թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -19.30C (2006թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան -2.20C: