Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը նվերներ է բաժանել երեխաներին

Սպորտ
sport-mxitaryan

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր անակնկալ այցելություն է կատարել «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն: Այդ մասին տեղեձկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հենրիխ Մխիթարյանի այցելությունը մեծ խանդավառություն է առաջացրել երեխաների շրջանում, որոնք ճանաչում և սիրում են Հենրիխին, դիտում նրա մասնակցությամբ հանդիպումները, ուրախանում նրա հաջողություններով: m 1 m 2 m 3 Հայաստանի հավաքականի ավագը սեղանի թենիս է խաղացել երեխաների հետ, լուսանկարվել գրեթե բոլորի հետ: Հենրիխ Մխիթաքրյանը երեխաների հետ  արտասանել է Հայր Մերը, որից հետո նրանց շնորհավորել է Ամանորի և գալիք Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ: m 4 m 5 Այնուհետև մեր հավաքականի ֆուտբոլիստը բոլոր երեխաներին հանձնել է նվերներ, իսկ «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնին՝ համակարգիչներ: Վերջում երեխաները ներկայացրել են իրենց կողմից բեմադրված պարային համարներ: m 6