A
A
«Նուբարաշեն»-ում հացադուլը շարունակվում է՝ գործերի վերանայման պահանջով
Արդեն 9-րդ օրն է՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում շարունակվում է ցմահ դատապարտյալների հացադուլը։ Ըստ ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանի՝ այս պահին հացադուլի մեջ է 32 ցմահ դատապարտյալ՝ քրեական գործերի վերանայման պահանջով։ Նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Ցմահ ազատազրկման դատապարտվածների նկատմամբ հարուցված գործերի վերանայման պահանջով երեկ Կառավարության, հետո նաև Ազգային ժողովի մոտ բողոքի գործողություն էին անցկացրել նրանց հարազատները։ Այսօր նախատեսվում է հանդիպում պատգամավորների հետ Ազգային ժողովում։