Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաքուն ամենևին շահագրգռված չէ հակամարտության խաղաղ կարգավորմամբ. ԼՂՀ ԱԳՆ

Քաղաքականություն
լղհ

ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի մեկնաբանությունը «Արմենպրես»գործակալությանը   Հարց. Չնայած, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները դեկտեմբերի 19-ին Բեռնում տեղի ունեցածհանդիպմանը քննարկել են հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների մշակումը, ԼեռնայինՂարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակը մնում է լարված։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։ Պատասխան. Դրական ենք համարում, որ նախագահների հանդիպման գլխավոր թեմաներից է եղել շփմանգծում լարվածության նվազեցմանն ուղղված առաջարկները՝ ներառյալ հրադադարի խախտումների հետաքննությանմեխանիզմների մշակումը։ Մենք մշտապես հանդես ենք եկել նման մեխանիզմների մշակման և իրականացման օգտին,ինչը թույլ կտա բացահայտելով լարվածության սրման իրական մեղավորին, վերջ դնել բոլոր շահարկումներին։ Իսկ դա իր հերթին կնպաստի շփման գծում իրավիճակի կայունացմանը և կստեղծի կառուցողական մթնոլորտ բանակցություններ վարելու համար։ Հուսով ենք միջազգային հանրությունը հետևողական կլինի այս մեխանիզմները կյանքի կոչելու գործում։ Ցավոք, այն փաստը, որ նույնիսկ հանդիպումից հետո Ադրբեջանը շարունակում է հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները, վկայում է այն մասին, որ պաշտոնական Բաքուն ամենևին շահագրգռված չէ հակամարտության խաղաղ կարգավորմամբ։