Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անտոնի Մարսյալը՝ Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

Սպորտ
ֆֆֆ

Անգլիայի «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսյալը ճանաչվել է 2015 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ: 20-ամյա հարձակվողը կստանա «Golden boy» մրցանակ, որը իտալական «Տուտոսպորտ» թերթը հանձնում է աշխարհամասի մինչեւ 21 տարեկան լավագույն խաղացողին: Եվրոպայի առաջատար լրատվամիջոցների ֆուտբոլային մեկնաբանների հարցման արդյունքներով Անտոնի Մարսյալը միավորներով առաջ է անցել պորտուգալական «Պորտոյի» ֆուտբոլիստ Ռուբեն Նեւեշից եւ Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի հարձակվող Կինգսլի Կոմանից: Նշենք, որ «Golden boy» մրցանակը հանձնվում է 2003 թվականին: Նախկինում հաղթող են ճանաչվել այնպիսի հանրահայտ ֆուտբոլիստներ, ինչպիսիք են անգլիացի Ուեյն Ռունին, արգենտինացիներ Լիոնել Մեսին եւ Կուն Ագուերոն, իսպանացի Սեսկ Ֆաբրեգասը, իտալացի Մարիո Բալոտելին, գերմանացի Մարիո Գյոտցեն, ֆրանսիացի Պոլ Պոգբան: