Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ա. Աշոտյանը խորհուրդ է տալիս աշխատանքից ազատված Կ. Փաշոյանին՝ դիմել դատարան

Քաղաքականություն
karpis1

Կրթության եւ գիտության նախարարը տեղյակ է ուսուցիչ Կարպիս Փաշոյանի հետ կապված պատմություններին։ Ոչ իրավական, ոչ էլ գերատեսչական արձագանք չի կարող տալ։ Պարզապես գիտի, որ Փաշոյանը դիմում է գրել եւ հեռացել է թիվ 145 դպրոցից. «Ինչը զարմանալի է պայքարող մարդու համար, ի դեպ։ Ինձ համար, որպես քաղաքացիական երեւույթ, զարմանալի է»։ Աշոտյանը նրա հետ տեղի ունեցածում քաղաքականություն չի փնտրում, որովհետեւ այդ երիտասարդ մասնագետը հենց որպես հայտնի ակտիվիստ է մտել դպրոցում աշխատանքի, ֆեյսբուքյան տիրույթում հայտնի մարդ էր, «այդ թվում՝ Բաղրամյանի դեպքերի, այլ շարժումների հետ կապված»։ Եթե այլ խնդիրներ էլ կան, Աշոտյանը ցույց է տալիս դատական համակարգը, թող դատական կարգով լուծի Փաշոյանն իր հեռացման հարցը։ «Չասեք, որ չեք հավատում դատարաններին»,-լրագրողներին զգուշացրեց նախարարը։ Դատական պրոցեսը գոնե թույլ կտա լրացուցիչ հանրային սեւեռվածություն տեղի ունեցածի նկատմամբ։