Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ դեսպանների հետ Նալբանդյանը կհանդիպի Վիեննայում

Պաշտոնական
nalbandyan

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Վիեննա Ս.թ. դեկտեմբերի 10-11-ը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ավստրիա: Այցի շրջանակներում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցի հետ: Վիեննայում Հայաստանի արտգործնախարարը կանցկացնի Եվրոպայում հավատարմագրված ՀՀ դեսպանների և միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչների ամենամյա խորհրդակցությունը: