Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եկեք Ազատության հրապարակ առանց հատուկ հրավերի. Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled31

«Այս պայքարը ոչ այնքան կեղծ հանրաքվեի դեմ է, այլ մենք հավաքվել ենք վերջապես սահմանդրությունն ու ինքնիշխանությունը վերադարձնելու ձեզ»,- այսօր ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը. «Այստեղ չկա  կուսակցական դրոշ, միայն այդ դեպքում մենք չենք ունենա քաղբանտարկայալներ,  մենք կունենանք պատասխան հոկտեմբերի  27-ի ու մարտի 1-ի դեպքերի համար, կունենանք ժողովրդի առաջ հաշվետու իշխանություն: Հիմա՛ կամ երբե՛ք»: Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց նաեւ, որ վաղը կրկին հավաք է լինելու ու հորդորեց բոլորին առանց հատուկ հրավերի գալ Ազատության հրապարակ. «Որովհետեւ դուք հատուկ հրավերի կարոտ չեք»: Նա վստահեցրեց, որ  ունենալու ենք Նոր Հայաստան, եթե բոլորը միանան. «Մեկը կգնա ոչ կասի, մեկը կճղի այդ թուղթը, բայց վերջում գալու ենք այստեղ, որպեսզի նրանք բոլորը պատասխան տան հայոց դատի առաջ: Մենք կգիշերենք այստեղ ու կդիմավորենք նոր լուսաբաց: Կորչի՛ Հանրապետական կուսակցապետությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»: