Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միքայել Լաուդրուպը չի ցանկացել հանդիպել Հայաստանի հավաքականի հետ

Սպորտ
sport-dania

Դանիացի հանրահայտ ֆուտբոլիստ Միքայել Լաուդրուպը չի ցանկացել գլխավորել իր երկրի ազգային հավաքականը: Այդ մասին հայտնել է Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադրի տնօրեն Կլաուս Բրետոն-Մայերը: «Միքայելը հրաժարվեց բանակցել մեզ հետ, քանի որ կարծում է, որ այս պահին ինքը պատրաստ չէ զբաղեցնելու այդ պաշտոնը: Նա դա պատճառաբանել է անձնական խնդիրներով» - ասել է ֆուտբոլային այրը: Նշենք, որ Եվրո-2016-ի անցումային փուլում Շվեդիային պարտվելուց հետո Դանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը հրաժարական էր տվել: Ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին թեկնածուն եղել է Միքայել Լաուդրուպը, որը մարզչական գործունեությամբ զբաղվում է 2000 թվականից եւ նախկինում երկու տարի եղել է Մորտեն Օլսենի օգնականը: Հիշեցնենք, որ Դանիայի հավաքականը հանդիսանում է Հայաստանի ազգային թիմի մրցակիցներից մեկը 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում: