A
A
Հայաստանը ջախջախեց Վրաստանին եւ գրավեց 2-րդ տեղը
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը արծաթե մեդալ նվաճեց Իսլանդիայում ավարտված շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում: Այսօր կայացած վերջին՝ 9-րդ տուրում, մեր շախմատիստները վստահ հաղթեցին Վրաստանի հավաքականին՝ 3:1: Լեւոն Արոնյանը եւ Սերգեյ Մովսեսյանը պարտության մատնեցին իրենց մրցակիցներին, իսկ Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղացին: Հայաստանի ընտրանին վաստակեց 13 միավոր եւ Հունգարիայի ու Ֆրանսիայի հետ բաժանեց 2-4-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով Հայաստանի հավաքականը ճանաչվեց երկրորդը, իսկ Ֆրանսիան՝ Երրորդը: Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Ռուսաստանի հավաքականը, որը վերջին տուրում ոչ-ոքի խաղաց Հունգարիայի հետ եւ պահպանեց երկու միավորի առավելությունը: