Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատի Հայաստանի հավաքականները հաղթեցին

Սպորտ
d1f791df-8408-43fe-8235-7adcffa3778e

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում շարունակվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում կայացան 6-րդ տուրի հանդիպումները:   Մեր կանանց հավաքականը 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Իսպանիայի թիմին: Լիլիթ Գալոյանն ու Մարիա Կուրսովան հաղթեցին, Լիլիթ Մկրտչանը ոչ-ոքի խաղաց, իսկ ահա մեր առաջատար Էլինա Դանիելյանը կոպիտ սխալի պատճառով տարած պարտիան պարզապես տանուլ տվեց:   Այս հաղթանակից հետո Հայաստանի ընտրանին վաստակեց 7 միավոր եւ շարունակում է  հետապնդել առաջատարներին: Բարձր տեղ զբաղեցնելու համար մեր շախմատիստուհիներն այսուհետ պետք է միմիայն հաղթանակներ տանեն:   Հայաստանի տղամարդկանց հավաքականը նույն 2,5:1,5 հաշվով առավելության հասավ Գերմանիայի թիմի նկատմամբ: Մեր շախմատիստներից իր մրցակցին հաղթեց միայն Հրանտ Մելքումյանը, իսկ Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանն ու Կարեն Գրիգորյանը ոչ-ոքի խաղացին:   Հայաստանի տղամարդկանց հավաքականը վաստակեց 8 միավոր եւ միացավ առաջատար եռյակին հետապնդողների խմբին: Մրցանակային տեղ զբաղեցնելու համար մերոնք մնացած երեք տուրերում պետք է խաղան միմիայն հաղթանակի համար: