«Դատախազական համակարգը հիմա կոռումպացված չէ».ՀՀԿ պատգամավոր (տեսանյութ)
2016թ. հունվարի 1-ից Կառավարությունը մտադիր է 30-40 հազար դրամով բարձրացնել մի շարք դատախազների աշխատավարձերը: 311 միլիոն դրամ հատկացումը կլինի եկող տարվա բյուջեից։ ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանի վստահեցմամբ՝ խնդիրը ոչ թե դատախազների աշխատավարձերի բարձրացումն է, այլ պետական պաշտոնյաների աշխատավարձերի մասին օրենքի համապատասխանեցումը: Որոշ դատախազների աշխատավարձերը չէին համապատասխանում այդ օրենքում նշված սանդղակին. «Հասկանալի է, որ լրացուցիչ ծախսերի մասին է խոսքը, եւ դա կարող է ոչ միանշանակ գնահատական ստանալ, բայց սա ուղղակի հավասարեցում է եւ արդարադատության վերականգնում»: ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հստակեցնում է՝ ընդամենը բարձրացվում է որոշ կառույցների ղեկավարների աշխատավարձերի կես կամ 0,25 դրույքաչափը: Նա կոչ է անում չմոռանալ նաեւ օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնողների աշխատավարձերի մասին. «3-րդ օղակը, որը բնականաբար,շատ ավելի մեծ դրամական միջոցներ է պահանջում, ավելի մեծ թվով աշխատակիցների հետ է առնչվում, առայժմ քիչ է վարձատրվում: Դա չի նպաստում ոչ հանցագործությունների կանխմանը, ոչ լիարժեք բացահայտմանը, ոչ օպերատիվ այդ մարմինների գործունեությանը»: Արդյոք դատախազների աշխատավարձերի բարձրացումը կնպաստի՞ նրանց անաչառության եւ անկաշառության մակարդակի բարձրացմանը։ Դիտեք տեսանյութը