ՖԻՖԱ-ն առայժմ չի ընդունել Միշել Պլատինիի դիմումը
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահական ընտրություններին կմասնակցեն յոթ թեկնածուներից հինգը: Այսօր այդպիսի որոշում է ընդունել ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեն: 2016 թվականի փետրվարի 26-ին կայանալիք նախագահական ընտրություններին կմասնակցեն ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն (Շվեյցարիա), Ասիայի ֆուտբոլի կոնֆերենցիայի նախագահ շեյխ Սալման բին Իբրահիմ ալ Հալիֆան (Հորդանան), ՖԻՖԱ-ի փոխնախագահ, Բահրեյնի թագաժառանգ Ալի բին Ալ Հուսեյնը, Հարավային Աֆրիկայի Հանրապետության շինարարության նախկին նախարար Տոկիո Սեկսվալեն եւ ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին օգնական Ժերոմ Շամպանը (Ֆրանսիա): ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեն չի ընդունել Լիբերիայի ֆուտբոլի նախագահ Մուսա Հասան Բիլիտի դիմումը: Ինչ վերաբերում է ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին, ապա նրա դիմումը կքննարկվի այն բանից հետո, երբ կլրանա որակազրկման ժամկետը (ՖԻՖԱ-ն հոկտեմբերի սկզբին 90 օրով զրկել է նրան փոխնախագահի պաշտոնից – հեղ.): Նախկինում իրենց թեկնածությունները հանել էին Տրինիդադ եւ Տոբագոյի նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Նահիդը եւ ՖԻՖԱ-ի նախկին գլխավոր քարտուղար Միշել Ցեն-Ռուֆինենը (Շվեյցարիա):