Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1b87d44-8891-4d90-8db4-688b0f51c82b
A A
Պաշտոնական

Կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Ջերմուկի խաչմերուկից Կապան ճանապարհահատվածը փակ է կցորդով բեռնատարների համար։

Սպիտակի ոլորանները, Սպիտակ-Գյումրի և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները կցորդով բեռնատարների համար դժվարանցանելի են։

Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին, Տիգրանաշենի ոլորաններին, Ապարանի, Արագածի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Աշոցքի, Ամասիայի, տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։