Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառլո Անչելոտին հաճախ վիճաբանել է «Ռեալի» խաղացողների հետ

Սպորտ
sport-real

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին վերջապես խոստովանել է, թե ինչ խնդիրներ է ունեցել թագավորական ակումբում աշխատելու տարիներին: «Ես ընդհանուր առմամբ հանգիստ մարդ եմ եւ երբեք չեմ բարձրացնում ձայնս: Սակայն «Ռեալում» աշխատելիս մշտապես խնդիրներ էի ունենում մի քանի խաղացողների հետ, որոնք անընդհատ վիրավորում էին իմ օգնականներին: Դա իմ համար անընդունելի էր, ուստի հաճախ վիճաբանությունների մեջ էի մտնում նրանց հետ», - ասել է իտալացի մասնագետը: Լրագրողների այն հարցին, արդյոք նա այդ պատճառով է այս տարվա ամռանը հրաժարական տվել այդ պաշտոնից, Կառլո Անչելոտին ասել է. «Դա իմ մասնագիտությանը բնորոշ գործընթաց է»: