Լևոն Բարսեղյանը խնդրում է ճնշումների դեպքում ահազանգել
Գյումրիի Ասպարեզ ակումբի նախագահ, ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը դիմում է ֆեյսբուքյան գրառմամբ Հարգելի հայրենակիցներ, հարգելի գյումրեցիներ եւ շիրակցիներ, Հետզհետե ավելի հաճախակի եմ ահազանգեր ստանում այն մասին, որ տարբեր պաշտոնյաներ եւ բյուջետային հիմնարկների ղեկավարներ փորձում են ճնշել ձեզ, ստիպելով Սահմանադրության հանրաքվեի մասնակցության հավաստիքներ տալ, ինչ-որ ցուցակներ կազմել, մարդկանց հավաքագրել, խոստումներ կորզել, թե անպայման մասնակցելու եք հանրաքվեին եւ քվեարկելու եք այնպես, ինչպես իրենք են ուզում: Որոշ դեպքերում ահաբեկում են` աշխատանքից զրկվելու սպառնալիքով, այլ դեպքերում դրախտ եւ աննախադեպ բարգավաճում են խոստանում ձեզ, համայնքին եւ երկրին: Եթե իսկապես նման բաներ են անում, իմացեք, որ դա լկտի ապօրինություն է եւ այդ անելու համար օգտվում են ձեր թուլությունից, պատշաճ պատասխանի դեպքում այդպիսիք նահանջում են: Դիմում եմ բոլորիդ, կոչ անելով չվախենալ ոչ մեկից, անկախ պաշտոնից եւ դիրքից, խնդրում եմ այսօրինակ ճնշումների եւ պաշտոնական դիրքը ձեր դեմ օգտագործելու դեպքում անհապաղ ահազանգել ինձ: Երաշխավորում եմ, որ ահազանգողի անձը չեմ բացահայտի: Հեռախոս. 091 82 13 63, Էլ հասցե. [email protected], կարող եք դիմել նաեւ ֆեյսբուքի միջոցով: Գյումրու Ավագանու անդամ Լեւոն Բարսեղյան Հ. Գ. Բոլորին խնդրում եմ տարածել Նույնիսկ բարեխիղճ հանրապետականներին եմ խնդրում տարածել