Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարզվել է Արարատի մարզի դպրոցականների սննդային թունավորման աղբյուրը

Պաշտոնական
200px-Breads_and_rolls

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արարատի մարզի Բաղրամյան և Այգեզարդ գյուղերի միջնակարգ դպրոցների սաների  թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Կատարված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության արդյունքում պարզվել է երեխաների թունավորման աղբյուրը։ Քրեական գործի քննությամբ պարզվել է, որ Արարատի մարզի Բաղրամյան գյուղում գործող անհատ ձեռներեցներից մեկը, իրականացնելով հացաբուլկեղենի արտադրություն, մատակարարման պայմանագրերի հիման վրա, Արարատի մարզի Բաղրամյան, Այգեզարդ և մի շարք այլ գյուղերի դպրոցներին սեպտեմբերի 10-ին մատակարարել է հացաբուլկեղեն, որի արտադրության ընթացքում չեն պահպանվել սանիտարահիգիենիկ պայմանները։ Նախնական քննության տվյալներով՝  արտադրությունը կազմակերպել է Արարատի մարզի  62-ամյա բնակիչը՝ Գ.Նազարյանը՝ անհատ ձեռներեցի կողմից  01.09.2015թ-ին տրված լիազորագրի հիման վրա։ Լինելով սննդամթերքի անվտանգության համար հիմնական պատասխանատվություն կրող անձ՝ թվով 13 միջնակարգ դպրոցների դեռահաս երեխաների համար պատրաստվող խաչապուրու, գաթայի, կեքսի, բուլկու, կարտոֆիլով կարկանդակի և նրբերշիկով հոթ-դոգի արտադրության բոլոր փուլերում սեպտեմբերի 9-ից 10-ը չի իրականացրել վտանգի աղբյուրների վերլուծության և հիգիենիկ պատշաճ գործելակերպի կանոնների համատեղ կիրառումն ամրապնդող վերահսկողություն: