Ռոնալդուին նվիրված ֆիլմը զայրացրել է նրա հայրենակիցներին
Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին նվիրված ֆիլմը դուր չի եկել նրա համակիրներին: Ինչպես տեղեկացնում է Wall Street Journal-ը, պորտուգալացի ֆուտբոլասերներին զայրացրել է այն փաստը, որ 90 րոպե տեւող ֆիլմում միայն 3 րոպե 6 վայրկյան է հատկացվել Պորտուգալիայի հավաքականին: Ավելին, Ռոնալդուն շատ հաճախ հանդիսատեսներին ներկայանում է մերկ վիճակում, ինչը նույնպես դուր չի եկել նրա համակիրներին: Ֆիլմի հեղինակներն ավելի շատ ժամանակ հատկացրել են Ռոնալդուին ու նրա գործակալ Խորխե Մենդեշին՝ մոտ 10 րոպե: Իսկ ահա «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես գալու փաստը ներկայացվում է ընդամենը 26 վայրկյանում: «Ինչու շատ չենք անդրադարձել աշխարհի ուժեղագույն լիգային: Որովհետեւ այն մտածում է միայն իր գովազդի մասին», - իր քննադատներին պատասխանել է Քրիշտիանու Ռոնալդուն: Ֆիլմում առանձին բաժին նվիրված է Ռոնալդուի եւ Մեսիի հակամարտությանը, ընդ որում սցենարիստները միայն երկու անգամ է հիշատակում արգենտինացի ֆուտբոլիստի անունը: