Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոսկվան փորձում է համաձայնեցնել ահաբեկիչների ցանկը Սիրիայում

Քաղաքականություն
lavrov

Սոչիում երեքշաբթի օրը Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը ահաբեկիչ խմբերի համաձայնեցված ցուցակի ստեղծումը անվանեց անհրաժեշտ, որպեսզի ոչ ոք կասկած չունենա Սիրիայում այս կամ այն զինված խմբի կողմնորոշման վերաբերյալ: Ռուսաստանի ՏԱՍՍ գործակալության համաձայն, Լավրովը շեշտել է, որ անհնար կլինի առաջ շարժվել կարգավորման շուրջ նման ցուցակի բացակայության պայմաններում: Ըստ Լավրովի՝ երբ զինադադարը հայտարարվի, հաջորդող քաղաքական գործընթացի սկզբից ի վեր այն չի տարածվելու ահաբեկչական խմբերի նկատմամբ, որոնք պետք է շարունակվեն համարվել օրինական թիրախներ: Բանակացությունների հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել շաբաթ օրը Վիեննայում: ԱՄՆ-ն և Արևմտյան այլ երկրներ օդահրթիռային հարվածներ են հասցնում Սիրիայում ու Իրաքում բնավորված «Իսլամական պետություն» խմբավորմանը, մինչ դեռ Մոսկվան իր հերթին իր առանձին օդային ռազմարշավն է իրականացնում Սիրիայում այդ խմբավորման դեմ: Ֆրանսիայի պաշտպանության նախարարը նշել է, որ իր գրոհային ինքնաթիռները հարվածներ են հասցրել արևելյան Սիրիայում այդ խմբավորման վառելիքաքսուկային պահեստներին: 17 երկրների, ինչպես նաև ՄԱԿ-ի ու Եվրոպական Միության դիվանագետները հոկտեմբերի 30-ին հանդիպեցին Վիեննայում՝ Սիրիայում կարգավորման առաջին փուլի համար: Նրանք համաձայնեցին ՄԱԿ-ի կողմից վարվող գործընթացի շուրջ, որը նախատեսում է կառավարության ու ընդդիմադիր ուժերի բանակցություններ, ինչպես նաև զինադադարի  հաստատումը, որը սակայն չի վերաբերելու ահաբեկչական խմբերին և նրանց նկատմամբ հարվածները չեն սահմանափակվելու: Առնվազն 22 մարդ է սպանվել Սիրիայի կառավարության միջնաբերդ հանդիսացող ծովափնյա Լաթակիա քաղաքի վրա երեքշաբթի ապստամբների կողմից իրականացված հարձակման ընթացքում: Ռուսաստանյան մարտական ինքնաթիռները իրենց ռազմակայանից գործում են քաղաքից դուրս գտնվող թիրախների նկատմամբ: Այլ հաղորդագրությունների համաձայն, Սիրիայի պետական հեռուստատեսությունը ազդարարել է, որ կառավարական զորքերը ճեղքել են «Իսլամական պետություն» խմբավորման կողմից երկու տարի շարունակ իրականացվող Հալեպի օդանավակայանի պաշարումը: Ամերիկայի ձայն