A
A
«Գերմանիա-2006»-ին ձայներ բերելու գործով կասկածվում է Ֆրանց Բեկենբաուերը
Գերմանիայում նոր փաստեր են հայտնաբերել կապված 2006 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման համար «ձայներ գնելու» հետ: Ինչպես տեղեկացնում է «Բիլդ» թերթը, «Գերմանիա-2006»-ի կազմկոմիտեի նախկին նախագահ, հանրահայտ ֆուտբոլիստ Ֆրանց Բեկենբաուերը 2000թ խոշոր գումար է փոխանցել ՖԻՖԱ-ի գործկոմի անդամ Ջեկ Ուորներին, որը մի քանի օր առաջ ձերբակալվել է կաշառակերության համար: Ուշագրավն այն է, որ այդ գործարքն արվել էր աշխարհի առաջնության ընտրությունից մի քանի օր առաջ: Ի դեպ, Գերմանիայի ֆուտբոլի միության նախագահ Վոլֆգանգ Նիրսբախը երեկ անսպասելի հրաժարական է տվել: ԶԼՄ-ները դա կապում են հենց «Գերմանիա-2006»-ի շուրջ ծագած սկանդալի հետ: