A
A
Հայաստանի կանանց Մ-18 հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը
Բասկետբոլի Հայաստանի կանանց մինչեւ 18 տարեկանների հավաքականը 2016 թվականի ամռանը հանդես կգա Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը: Առաջնության մասնակիցների ցանկը եւ անցկացման վայրը հայտնի կդառնա 2016 թվականի հունվարի 22-ին: Հավելենք, որ Հայաստանի կանանց մինչեւ 16 տարեկանների հավաքականը 2015 թվականի հուլիսին մասնակցել էր Անդորայում կայացած Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը եւ արժանացել էր արծաթե մեդալի: