Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատից» յոթ տարի պահանջվեց Գյումրիում հաղթելու համար

Սպորտ
gag

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում այսօր կայացան 13-րդ տուրի վերջին երկու հանդիպումները: Նախ մրցաշարի ետնապահ Երեւանի «Ուլիսը» սեփական դաշտում ընդունեց «Փյունիկին»: Հանրապետության չեմպիոնը  4:1 խոշոր հաշվով վստահ հաղթանակ տարավ ֆինանսական եւ կադրային խնդիրներ ունեցող մրցակցի նկատմամբ եւ ընդհուպ մոտեցավ առաջնության առաջատար «Ալաշկերտին»: Իսկ ահա փյունիկցիներին հետապնդող Գյումրիի «Շիրակն» իր հարկի տակ անսպասելի պարտվեց Երեւանի «Արարատին»: Միակ գոլը 44-րդ րոպեին տուգանային հարվածով խփեց Նորայր Գրիգորյանը: Ի դեպ, մինչ այդ շիրակցիները կարող էին առաջ անցնել հաշվի մեջ, սակայն Անդրանիկ Բարիկյանը շեղ հարվածեց 11մ նշանակետից: «Շիրակի» պարտությունը, իրոք անակնկալ էր, քանի որ թիմը վերջին անգամ «Արարատին» տանուլ էր տվել 4 տարի առաջ, 2011 թվականին (իսկ սեփական դաշտում՝ 2008-ին):