Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ա1+»-ի լրագրողի դատը վերաքննիչ դատարանում կրկին հետաձգվեց (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
marinka1

«Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի գործով դատական նիստը վերաքննիչ դատարանում կրկին հետաձգվեց։  Դատարանը դատախազից պահանջեց քրեական գործի նյութերը՝ ավելի մանրամասն ուսումնասիրելու համար։ Մարինե Խաչատրյանն ու նրա ներկայացուցիչները դիմել էին վերաքննիչ դատարան բողոքով։ Նրանք պահանջում են վերացնել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ակտը եւ նախաքննական մարմնին պարտավորեցնել շարունակելու ԱԺ բակում տեղի ունեցած միջադեպի առիթով գործի նախաքննությունը։ «Դատխազությունը գտնում է, որ պաշտոնատար անձը լրագրողի ձեռքին հարվածելիս, այդ պահին տեղյակ չէր, որ նա լրագրող է, նշանակում է չկա իրավախախտում։ Մենք գտնում ենք, որ իմանալու հատկանիշը էական չէ, էականն այն է, որ լրագրողի գործառույթը դադարեցվել է։ Ինչ վերաբերում է 309 հոդվածին, եթե Մարինեն ինչ-որ անօրինական բան էր արել, նա պետք է պատժվեր, եթե չի պատժվել, ուրեմն օրինական է, եթե իրենը օրինական է, ուրեմն դիմացինի գործողություններն են անիրավաչափ»,- մեկնաբանում է փաստաբան Արա Ղազարյանը։ Դատական հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ին: Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերին «Հակահարված» արտխմբի ակցիան լուսաբանելիս ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանը հարվածել էր «Ա1+»-ի լրագրողի ձեռքին ու գետնին գցել տեսանկարահանող սարքը՝ ipad-ը։ Առավել մանրամասն՝ տեսանյութով