Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գագիկ Բեգլարյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի դեպքի վայր

Պաշտոնական
avtobus7

Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ նոյեմբերի 3-ին Մոսկվա-Երևան ուղղությամբ ուղևորատար ավտոբուսի վթարի առնչությամբ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի գլխավորությամբ ձևավորվել է հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ՀՀ արտաքին գործերի, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, ՀՀ առողջապահության նախարարությունների, ՀՀ ոստիկանության և Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պաշտոնյաներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում տեղի ունեցած հանձնաժողովի նիստի ընթացքում Գագիկ Բեգլարյանը տեղեկացրեց, որ այսօր երեկոյան իր գլխավորած պատվիրակությունը կմեկնի դեպքի վայր՝ ռուս գործընկերների հետ տեղում համակարգելու աշխատանքները: Մինչ այդ, պատասխանատու բոլոր գերատեսչությունների ղեկավարներն անմիջական կապի մեջ են ՌԴ համապատասխան գերատեսչությունների պաշտոնակիցների հետ՝ նրանցից ստանալով տեղեկատվություն։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն