A
A
«Բա ես գիտեի երեխան սիրո ծնունդ է». Բագրատյան
ԱԺ-ում 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը անդրադարձավ այն հանգամանքին, որ եկող տարի նախատեսվում է ծնունդների աճ: Նրան հետաքրքրում էր՝ այդ դեպքում արդյոք կավելանա՞ն նպաստները յուրաքանչյուր երեխայի ծնունդի հետ կապված: Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը նշեց, որ իր անձնական կարծիքով այդ գումարները դեմոգրաֆիական առումով այդպես մեծ ազդեցություն չեն կարող ունենալ. «Ասենք, հարյուր հազար դրամով ավելացնելով նպաստը՝ երեխաների թիվը կավելացնե՞նք, չեմ կարծում. դա բազմագործոն ֆակտոր է: Այդ գումարներն ընդամենն աջակցություն են, պետք չէ այն գերագնահատել»: ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, միջամտելով զրույցին, ասաց. «Բա ես գիտեի երեխան սիրո ծնունդ է»: