Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարտոֆիլը դարձնելու ենք մեր բրենդը. Գանձակում այսօր տոն էր (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
kartofil

Գանձակ գյուղում կարտոֆիլաշատ օր էր: Գեղարքունիքի մարզի գողտրիկ այս գյուղում այսօր կայացավ Փռի կարտոֆիլի փառատոնը: Տոնական սեղանների մոտ Գավառի և Գանձակի բնակիչները ներկայացրել էին իրենց թթուն, պանիրը, լավաշը, իսկ մոտակայքում աթարից պատրաստված կրակն էր: Հենց այդտեղ էր եփվում այնքան հայտնի Գավառի կարտոֆիլը: Միջոոցառմանը ներկա էին տասնյակ հյուրեր մայրաքաղաքից, որոնց հյուրասեր գանձակեցիներն ու գավառեցիները հրամցնում էին իրենց ձեռքով և բացառապես կարտոֆիլից պատրաստված ուտեստները: kartofil1 <<Այսուհետ կարտոֆիլը դարձնելու ենք մեր բրենդը: Մեր գյուղը հայտնի է կարտոֆիլով: Այս տարի էլ լավ բերք ենք ունեցել: Եվ ուրախ եմ, որ անց ենք կացնում այս միջոցառումը>>, -Ա1+-ի հետ զրույցում նշեց Գանձակի գյուղապետ Վանիկ Հարությունյանը: Տոնակատարությունը շարունակվեց երգ ու պարով: Եվ միայն կարկտաշատ ձյունը ստիպեց գյուղացիներին և հյուրերին եզրափակել միջոցառումը: