Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին

Կարևոր լուրեր Պաշտոնական
serzh

Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Շարմ Էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ ուղևորված ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել: «Ռուսաստանի համար այս ծանր պահին հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին և Ռուսաստանի եղբայրական ժողովրդին»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում: ---------------------------------------------------------------------------------------------------------- ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է  հղել  ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին   Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին ցավակցական հեռագիր է հղել, որում մասնավորապես ասված է. «Խոր վշտով տեղեկացանք  Շարմ էլ-Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթ իրականացնող «Կոգալիմավիա» ավիաընկերության ինքնաթիռի կործանման ողբերգական լուրի մասին, որը հարյուրավոր մարդկային զոհերի պատճառ է դարձել: Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Ձեզ, և խնդրում եմ փոխանցել մեր վշտակցությունը և զորակցությունն ավիավթարում զոհվածների հարազատներին և մերձավորներին»: