Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր պատանի շախմատիստը կմրցի ադրբեջանցու հետ

Սպորտ
sport-chess-junior-logo

Հունաստանում մեկնարկած շախմատի պատանիների եւ կադետների աշխարհի առաջնությունում Հայաստանից մասնակցում է 27 շախմատիստ-շախմատիստուհի: Առաջին երկու տուրերից հետո 100 տոկոսանոց արդյունք ունեն ութը: Երկուական հաղթանակ են տարել Հայկ Մ.Մարտիրոսյանը (մինչեւ 16 տարեկանների առաջնություն), Արամ Հակոբյանը (Մ-14), Մամիկոն Ղարիբյանը, Գոռ Սեյրանյանը (Մ-12), Արսեն Դավթյանը (Մ-10), Ռոբերտ Փիլիպոսյանը (Մ-08), Արփինե Գրիգորյանը (Մ-14) եւ Մանե Հովհաննիսյանը (Մ-12): Առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 11 տուրով, ուստի յուրաքանչյուր միավորի կորուստը կարող է ոսկու արժեք ունենալ: Այսօր կայանալիք 3-րդ տուրում սկզբունքային նշանակություն ունի մեր շախմատիստ Սուրեն Գեսյանի եւ Իսմայիլ Շախալիեւի հանդիպումը, որն առաջին հայ-ադրբեջանական հակամարտությունն է այս առաջնությունում: Երկու տուրից հետո նրանք վաստակել են 1,5-ական միավոր: