Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարտարվեստի Եվրոպայի խուլերի առաջնություն՝ Երեւանում

Սպորտ
sport-martarvest

Երեւանի խուլերի մշակույթի եւ սպորտի հանրապետական պալատում այս օրերին անցկացվում է մարտարվեստի Եվրոպայի խուլերի առաջնությունը: Դրան մասնակցում են աշխարհի 17 պետությունների 187 մարզիկներ, որոնք իրենց ունակությունները ցույց կտան երեք մարզաձեւերում՝ ձյուդո, կարատե եւ թաեքվոնդո: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հայաստանի խուլերի միավորման նախագահ Գրիգոր Գրիգորյանի հետ միասին ներկա է գտնվել բացման հանդիսավոր արարողությանը եւ հետեւել դրա շրջանակում ներկայացված ցուցադրական ելույթներին: Այդ մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: