A
A
Սերենա Ուիլյամսը թաքնվում է հորից
Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը պատրաստվում է մայր դառնալ: Այդ մասին հաղորդում է ֆրանսիական «Լա Մատենը»: Ըստ լրատվամիջոցի, ամերիկացի թենիսիստուհին հենց այդ պատճառով է ժամանակից շուտ ավարտել ելույթներն այս մրցաշրջանում: Սերենա Ուիլյամսը վերջին անգամ մասնակցել է ԱՄՆ-ի բաց առաջնությանը: Այդ մրցումներում նրան ուղեկցել է ռեփեր Դրեյքը, որը վերջին տարիներին թենիսիստուհու մտերիմ ընկերն էր: Սերենա Ուիլյամսի հայրը, որը նաեւ նրա գործակալն է, «Լա Մատենին» հայտնել է, որ առաջնության ավարտից հետո իր աղջիկը անընդհատ թաքնվում է եւ չի ցանկանում բացատրություն տալ, թե որոնք են մրցաշարերից հրաժարվելու պատճառները: Սերենա Ուիլյամսն արդեն հայտնել է, որ բաց է թողնելու 2016թ առաջին մեծ մրցաշարը՝ Ավստրալիայի բաց առաջնությունը: