Զեպ Բլատերի հետնորդները ութն են
Երեկ կեսգիշերին լրացավ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնելու ժամկետը: Նախնական տվյալներով ՖԻՖԱ հայտ են ներկայացրել 8 հոգի: Ահա նրանք. Միշել Պլատինի (Ֆրանսիա, ՈւԵՖԱ-ի նախագահ) Ջանի Ինֆանտինո (Շվեյցարիա, ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար) Սալման բին Իբրահիմ ալ-Հալիֆա (Բահրեյն, Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ) Ալի բին Ալ-Հուսեյն (Հորդանան, ՖԻՖԱ-ի փոխնախագահ) Տոկիո Սեկսվալե (ՀԱՀ, գործարար) Ժերոմ Շանպան (Ֆրանսիա, ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ) Մուսա Բիլիտի (Լիբերիայի ՖՖ նախագահ) Դեւիդ Նահիդ (Տրինիդադ եւ Տոբագոյի հավաքականի նախկին ավագ) ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունը տեղի կունենա 2016 թվականի փետրվարի 26-ին: Թեկնածուների վերջնական կազմը կհրապարակվի 10 օր հետո, ֆեդերացիայի էթիկայի կոմիտեի հաստատումից հետո: Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Վիտալի Մուտկոն հայտարարել է, որ իրենք կաջակցեն Ջանի Ինֆանտինոյին, եթե ՖԻՖԱ-ն, այնուամենայնիվ, թույլ չտա Միշել Պլատինիին մասնակցելու ընտրություններին: Պատճառն այն է, որ ՈւԵՖԱ-ի նախագահը ՖԻՖԱ-ից առանց անդորրագրի 2 մլն եվրո ստանալու համար վերջերս 90 օրով ազատվել է իր պարտականություններից, ինչը ինքնաբերաբար նրան դուրս է բերում թեկնածուների ցուցակից: Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատերն այս տարվա հունիսին հրաժարական էր տվել, սակայն մնացել էր որպես պաշտոնակատար, սակայն վերջերս նա նույնպես 90 օրով ազատվել է աշխատանքից՝ կաշառակերության մեջ կասկածվելու համար: