A
A
Արթուր Դավթյանը 26-րդն է աշխարհում
Հայաստանի մարմնամարզիկները հաջող հանդես եկան Գլազգոյում մեկնարկած աշխարհի առաջնության որակավորման փուլում: Մեր ամենափորձառու մազրիկ Հարություն Մերդինյանը նժույգթափերի մրցումներում 15,466 միավոր վաստակեց եւ գրավեց 2-րդ տեղը՝ ետ մնալով միայն բրիտանացի Լուիս Սմիթից: Վահագն Դավթյանը օղակների վրա վարժությունում ցույց է տվել երրորդ արդյունքը՝ 15,566 միավոր: Նա եզրափակիչ փուլում նույնպես մրցանակային տեղի համար պայքար կմղի: Բազմամարտում հանդես եկած Արթուր Դավթյանը վեց մրցաձեւերում վաստակեց 84,974 միավոր եւ 120 մասնակիցների մեջ գրավեց 26-րդ տեղը: Ճիշտ է, նա չմտավ եզրափակիչ փուլ, սակայն այնքան էլ վատ արդյունք ցույց չտվեց, քանի որ մրցումներից երկու շաբաթ առաջ առողջական խնդիրներ էր ունեցել եւ չէր կարողացել լիարժեք մարզումներ անցկացնել: