A
A
Հայ մարմնամարզիկներն այսօր սկսում են ելույթները
Հայաստանի մարմնամարզիկներն այսօր կսկսեն ելույթները Գլազգոյում տեղի ունեցող աշխարհի առաջնությունում, որը նաեւ օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար է: Առաջինը պայքարը կսկսի Արթուր Դավթյանը, որը հանդես կգա բազմամարտում: Նրա առաջին վարժությունը իր սիրած հենացատկն է: Նժույգթափի մրցումներում նրան կմիանա Հարություն Մերդինյանը, իսկ օղակների վրա հանդես կգա նաեւ Վահագն Դավթյանը: Նշենք, որ մրցումային առաջին օրից հետո բազմամարտում առաջին տեղը զբաղեցնում է ճապոնացի Կոհեյ Ուչիմուրան: Ռուսաստանի մարմնամարզիկներից լավագույն արդյունք ցույց է տվել Դավիդ Բելյավսկին՝ 12-րդ տեղ: Հավելենք, որ Հայաստանը չի մասնակցում թիմային առաջնությանը, քանի որ դրա համար հարկավոր է հայտավորել 6 մասնակից: